HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջորջիա նահանգում քվեաթերթիկների վերահաշվարկը վերահաստատել է Բայդենի հաղթանակը

ԱՄՆ Ջորջիա նահանգում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկը վերահաստատել է Ջո Բայդենի հաղթանակն ամերիկյան այդ նահանգում։ Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է Ջորջիայի փոխնահանգապետ Բրեդ Ռաֆենսպերգերը։

Նահանգի բոլոր 159 շրջաններում քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 2 462 857 ձայն, իսկ Ջո Բայդենը՝ 2 475 141 ձայն։ Այդպիսով տարբերությունը կազմել է 12 284։ Վերահաշվարկը շատ աննշան տարբերությամբ է կրճատել Ջո Բայդենի առավելությունը Դոնալդ Թրամփի նկատմամբ։ Ի սկզբանե այն կազմում էր 12 870։ Բրեդ Ռաֆենսպերգերը հայտարարել է, որ նահանգի պատմության մեջ առաջին անգամ ամբողջական աուդիտը հաստատել է հաղթողի անունը։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ թեկնածուների ստացած ձայների փոքր տարբերության պատճառով, հանրապետականները կարող են պահանջել նոր վերահաշվարկ՝ այս անգամ արդեն քվեաթերթիկների սքանավորման կիրառմամբ։ Առաջին վերահաշվարկն իրականացվել է ձեռքով։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին։ Ի սկզբանե Թրամփը հաղթում էր Ջորջիայում, որին բաժին է հասնում ընտրիչների 16 ձայն, սակայն աստիճանաբար տարբերությունը կրճատվել է և նոյեմբերի 6-ին Բայդենն առաջ է անցել։ Ամերիկյան խոշոր լրատվամիջոցները հայտարարում են Բայդենի օգտին 306 ընտրիչների ձայների մասին, սակայն Թրամփը շարունակում է չընդունել ընտրությունների արդյունքները և հայտարարում մասշտաբային ընտրակեղծիքների մասին։

Լուսանկարը՝ AP Photo/Andrew Harnik

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter