HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի հաստատումից հետո Ստեփանակերտում վերականգնվել է 11 հազար բաժանորդի գազամատակարարում

Հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 22-ի դրությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը: Հաշվի առնելով բնակիչների վերադարձն ու բազմահարկերում նախորոք իրականացված ու շարունակվող ավտանգության միջոցառումները՝ հասցե առ հասցե վերականգնվում է բնական գազի մատակարարումը սպառողներին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արդեն վերականգնվել է Չլդրան-Մարտակերտ բարձր ճնշման գազատարի Կաշենի մոտակայքում վթարված հատվածը, ինչի արդյունքում բնական գազը կրկին մատակարարվում է Մարտակերտ և շրջանի բնակավայրեր: Մարտունու և Մարտակերտի միջին և ցածր ճնշման գազատարներն են նորոգվում, որի ավարտին շրջկենտրոնների մի շարք թաղամասերում ու շենքերում  խնդիրը հիմնավորապես կլուծվի:

Մարտակերտում առաջնահերթ բավարարվել է հիվանդանոցի, հացի արտադրամասերի և բնակչության կարիքների տեսանկյունից առաջնահերթ համարվող տնտեսական գործունեություն իրականացնողների մատակարարման պահանջը: Իսկ Մարտունիում գազ է ստանում ավելի քան 500 բաժանորդ:

Մյուս շրջաններում գազամատակարումը հիմնականում վերականգնված է:

Լուսանկարը՝ արխիվային (24․10․2020) / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter