HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի կառավարությունը խնդրում է ծանր վիրավորված զինծառայողներին և կամավորներին ներկայանալ Երևանի շտաբ

Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը դիմել է բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։

«Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- ասվում է Արցախի կառավարության հայտարարությունում։

***

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հասցեն է՝ ք․ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհ 23/1

Մեկնաբանություններ (2)

Կամո Լաչինյան
Ես Կամո Լաչինյանս Արցախյան պատերազմին ստացելեմ երկու ոտքից վիրավորել քայլում եմ միայն հենակների օգնությամբ
Արթուր Փոթոյան
Ես վիրավոր եմ,վոտքս կոտրվածա ծնկի հատվածում ու փորիս հատվածում ունեմ վիրավորում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter