
Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. նրան փոխարինում է Վահրամ Դումանյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ԿԳՄՍ նախարար է նշանակվել է Վահրամ Դումանյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ 2018թ. մայիսի 11-ին նշանակվել է կրթության և գիտության նախարար: Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո 2019թ. հունիսի 1-ին նշանակվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, և այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչև օր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել