Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Պետական դումայի նախագահի հետ
Ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը:
«Պետդումայի նախագահը շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ դատապարտել նրա նկատմամբ տեղի ունեցած հարձակումը:
Զրուցակիցները կարեւորել են նախագահ Պուտինի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումը՝ ընդգծելով, որ այսպիսով հնարավոր եղավ փրկել տասնյակ հազարավոր կյանքեր»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել