Արցախում շարունակվում են նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները
Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Այս մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
«Հասկանալի պատճառներով նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- հաղորդում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը:
Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել