HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանն անհանգստացած է բնապահպան ակտիվիստների համար

Այսօր Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաև պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

Հնարավորինս աջակցելով Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը և  հայտնելով խնդրին համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությունս` միևնույն ժամանակ կոչ եմ անում  նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես ՀՀ օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետևանքների:  

Հորդորում ենք մեր համաքաղաքացիներին շարունակել իրենց համոզմունքների և հայացքների համար պայքարը` բացառապես իրավական գործընթացների շրջանակներում և օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Մինչև տվյալ խնդրի վերաբերյալ առաջիկա շաբաթներին հանրությանը իմ վերջնական իրավական գնահատականը ներկայացնելը, որպես ընդհանուր սկզբունք բոլոր իրավիճակների համար, անհրաժեշտ եմ համարում նշել, որ նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ:

Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը դեռևս գտնվում է մեր ուսումնասիրման և քննարկման փուլում, պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների և անձանց հետ` խնդրի կարգավորման համար իրավական լուծումներ գտնելու նպատակով:

Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան                           

Մեկնաբանություններ (2)

Ani
Մեկնաբանությունը...Կանխավ հայտարարում ենք, որ որևէ սադրիչ կամ բռնի գործողություն կատարողները կապ չունեն բրիգադի և ինքնորոշված քաղաքացիների հետ: Կոչ ենք անում բոլորին անպայման ներկա լինել ապամոնտաժման գործողությանը՝ խաղաղ պայքարի միջոցներով աջակցելով բրիգադին:
karen
Poxaren aktivistnerov anhangstanan tox BN petakan marminnerin korupcion erevuitneric zrken!!! Chnayac gumarov nshanakvacnery bnutian handep ayspes klinen:))) Nman pashtonyanery der patrastvum en sharunakel naev Maisic heto:) incha exel vor noric nuin mijocnerov knshanakven:))) poxy pata cakum Hayastanum:) karevory vercnoxy ka:) Bayc karelia henc irenc mot shrjapatic parzel te ichqanov en nshanakvelu:)))))) Daje havatarim mardiq chunen vor nman infon dursa trnum misht:))))))) ancial angam mot 250 er

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter