HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հոկտեմբերին 21%–ով նվազել են անշարժ գույքի առուվաճառքի գործարքները

Հոկտեմբերին Հայաստանում գրանցված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակն ամենացածրն է 2016 թ–ից ի վեր կատարված գործարքների համեմատ։ Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ ամսին գրանցվել է առուվաճառքի 3993 գործարք: 2019 թ.-ի հոկտեմբերին գրանցվել էր 5066 գործարք, 2018 թ.-ի հոկտեմբերին՝ 4484, իսկ 2017 թ–ին՝ 4443 գործարք: 

2020 թ.-ի հոկտեմբերին հանրապետությունում գրանցված առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 28.9 %-ով, 2019 թ.-ի հոկտեմբերի համեմատ՝ նվազել է 21.2 %-ով։

Հոկտեմբերի 3993 գործարքի մեծ մասը (34 %-ը) գրանցվել է Երևան քաղաքում, հետո Կոտայքի (20.4%) և Արարատի (10.3%) մարզերում։ Եթե 2019 թ.-ի հոկտեմբերին Երևանում գրանցվել էր առուվաճառքի 1758 գործարք, ապա 2020 թ.-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1389 գործարք։ Անկումը կազմում է 21 %։ Այս տարվա սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին Երևանում գրանցված առուվաճառքի գործարքները նվազել են 16.7 %-ով։

Մարզերի քաղաքային բնակավայրերում հոկտեմբերին գրանցված գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 26%-ով, իսկ գյուղական բնակավայրերում անկումը կազմել է 18.1 %:

Անկում է գրանցվել նաև վարձակալության գործարքներում։ Հոկտեմբերին գրանցվել է անշարժ գույքի վարձակալության ընդամենը 655 գործարք, որը ցածր է նախորդ երեք տարիներին գրանցված գործարքների համամետ։ 2019 թ.-ի հոկտեմբերին գրանցվել էր անշարժ գույքի վարձակալության 1216 գործարք, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 970 գործարք, 2017 թ.-ին՝ 1091 գործարք, իսկ 2016 թ.-ին՝ 660 գործարք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter