HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Իմ քայլի» հետ դռնփակ հանդիպման էր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստ էր հրավիրել, որին ներկա էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Շուրջ երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորները հեռանում էին հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը միայն հայտնեց, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի նախագահը:

Նկատենք, սակայն, որ Արայիկ Հարությունյանը գլխավոր մուտքով չէր խորհրդարան մուտք գործել ու դուրս եկել, և նրա ներկայությունը լրագրողների համար անակնկալ էր: Իգիթյանը հայտնեց, որ Արցախի նախագահի հետ քննարկել են ռազմագերիներին, փախստականներին և առհասարակ Արցախին վերաբերող հարցեր: Լրագրողների զարմացած հարցին, թե Արայիկ Հարությունյանն էլ էր այստե՞ղ, Իգիթյանը զարմացած արձագանքեց, թե՝ «ինչու, դուք չգիտեի՞ք այդ մասին»:

Իգիթյանի խոսքով` դռնփակ նիստում ռազմական դրությունը չեղարկելու հարց չի քննարկվել: Հիշեցնենք, որ ընդդիմությունը նոյեմբերի 26-ին արտահերթ նիստ է հրավիրել այդ օրակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter