HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ. պատվաստանյութերն ամբողջությամբ չեն կանգնեցնի COVID-19-ը

Պատվաստանյութերն ամբողջությամբ չեն կանգնեցնի COVID-19-ը, սակայն դրանք մեծ հույս են տալիս վիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Տեխնոլոգիաները և դեղագործական մշակումները մեր առջև նոր հորիզոններ են բացում։ Չնայած պատվաստանյութերն ամբողջությամբ չեն կանգնեցնի COVID-19-ը և չեն դառնա մեր բոլոր հարցերի պատասխանները, դրանք մեծ հույս են տալիս վիրուսի դեմ պայքարում»,- նշել է Կլյուգեն։

Նրա խոսքերով՝ վերջին շաբաթների ընթացքում ստացվել են պատվաստանյութերի վերաբերյալ լավ նորություններ։ «Հենց այդպիսի պահերի ժամանակ եմ ես հիշում գիտատեխնիկական փորձի և գիտելիքների մեծ պաշարի ու հարստության մասին, որը մենք ունենք մեր եվրոպական տարածաշրջանի 53 երկրներում։ Սակայն այդ պոտենցիալը չի իրագործվի, եթե մենք բոլոր երկրներին չապահովենք հավասար իրավունքներ պատվաստանյութերի շուկային հասանելիություն ունենալու համար»,- հավելել է Կլյուգեն։

Լուսանկարը՝ ris.world-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter