HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան մտադիր է Լեռնային Ղարաբաղ տեղափոխել արաբական և թուրքմենական տասնյակ ընտանիքների

Թուրքիան Աֆրինում բացել է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել ցանկացողների գրանցման գրասենյակներ։ Այդ մասին գրում է Afrinpost-ը։ Դրանք հիմնականում այն գրոհայինների ընտանիքների համար են, որոնք շարունակում են գտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Պարբերականի աղբյուրները նշում են, որ առաջին գրասենյակը տեղակայված է Աֆրինի հին հատվածում, People Credit Bank-ի շենքում, որտեղ գտնվում է նաև թուրքական հետախուզության կենտրոնակայանը։ Երկրորդ գրասենյակը գտնվում է քաղաքի նոր հատվածում՝ նախկին «Ronahi Press» լրատվամիջոցի տարածքում, որը նույնպես թուրքական հետախուզության կենտրոնակայաններից մեկն է։

Sky News Arabia-ն էլ գրում է, որ Թուրքիայի կառավարությունը արաբ և թուրքմեն տասնյակ ընտանիքներ է մտադիր տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի նրանք բնակեցվեն արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, և տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություններ իրականացվի: 

Սիրիայի Հյուսիսային և Արևելյան ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ Շիվան Խաբուրին Sky News Arabia-ին հաստատել է թուրքական իշխանությունների կողմից սիրիացի ընտանիքներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վերաբերյալ տեղեկատվությունը: Նա պնդել է, որ ժողովրդագրական փոփոխությունները Թուրքիայի կառավարության համար նոր մոտեցումներ չեն, քանի որ այն նախկինում է կիրառվել է հենց Աֆրին քաղաքում, որտեղ այժմ բնակվում է տեղացիների 7 %-ից էլ քիչ մարդ։

Լուսանկարը՝ Khalil Ashawi / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter