HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյանը ժխտում է

Մոտ 1,5 ժամ առաջ «Հետքը» նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի էլեկտրոնային հասցեից նամակ էր ստացել՝ վերնագրված «Ո՞վ է իրական մեղավորը, կամ բաց նամակ 4»: Քանի որ մինչ այդ նույն էլեկտրոնային հասցեից «Հետքը» նախկինում Բագրատյանից ստացել էր այլ նամակներ, մենք հիշյալ բաց նամակը հրապարակեցինք:

Սակայն քիչ առաջ Հրատ Բագրատյանը «Հետքին» ասաց, որ «Նամակ 4» դեռ չի գրել եւ կատարվածը կազմակերպված սադրանք է. «Մնում է, որ իշխանությունները պարզեն՝ ով է արել, եթե իրենք չեն»:

«Իմ էլեկտրոնային հասցեից նման նամակ ուղարկված չէ, ինչը հեշտությամբ կարելի է փաստել: Այսինքն՝ տվյալ դեպքում, կարծում եմ՝ ինչ-որ հաքեր իմ «մեյլից» ուղարկել է: Իմ «մեյլի» մեջ նման բան չույց չի տալիս»,- ասում է Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանություններ (1)

Panatec
Այդ «from»-ը ուղարկողն է որոշում թե ինչ բառ պետք է լինի։ Կարող եմ հետքի խմբագրությանը ուղարկել ցանկացած «from»-ով նամակ։ Հաջորդ անգամ խորհուրդ եմ տալիս չվստահել այդ «from»-ներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter