HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Դեկտեմբերի 4-ից նա ստանձնելու է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։

«Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։

Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- նշել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter