HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ավետիք Իշխանյանն ազատ է արձակվել

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր բերման է ենթարկվել կառավարության շենքի դիմացից։ Քիչ առաջ նա ազատ է արձակվել։

Իշխանյանն իր հետ տեղի ունեցածը սադրանք է որակում, պատմում է, որ կառավարության շենքի դիմացով քայլելով՝ իր աշխատանքի վայր է գնալիս եղել, երբ ոստիկանների մեջ կանգնած քաղաքացիներից մեկը, որին իրենց գրասենյակը բազմիցս աջակցել է բնակարանային ինչ-որ հարցով, ագրեսիվ տոնով իրենից հարցրել է, թե ի՞նչ եղավ բնակարանի հարցը։

Ի պատասխան հարցի՝ Իշխանյանն ասել է՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ այդ գործով ես զբաղվում, որից հետո, իրավապաշտպանի պնդմամբ, այդ քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել, իսկ երբ ինքը շրջվել ու հարցրել է՝ իրե՞ն է ասում, հարձակվել է, բռնել իրեն ու սկսել կոպիտ ձևով քաշքշել։

Հետո քաղաքացիներն ու ոստիկանները միջամտել են, ապա երկուսն էլ՝ բերման են ենթարկվել Ոստիկանություն։

Իշխանյանն ասում է, որ իրեն բերման ենթարկելու որոշման մեջ նշված է՝ «ծեծի ենթարկելու կասկածանքով»։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ բացատրություն է տվել, ապա ազատ արձակվել, իսկ թե հետագայում ինչ ընթացք կունենա գործը, դեռևս հայտնի չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter