HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մխիթար Հայրապետյան. «Իրանում հայ զինծառայողների գտնվելու մասին լուրերը այս պահի դրությամբ չեն հաստատվել»

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Իրանում հայ զինծառայողների գտնվելու մասին լուրերին: Այդ մասին պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից՝ վերստին այդ լուրերի իսկությունը ճշգրտելու պահանջով:

Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter