HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ալեքսանդր Հարությունյանի հարազատներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ: Վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին ուղղված նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին:

Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, և ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ և ականավոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգություն, որ մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է և հարստությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter