HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատակիցները կպարգևատրվեն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 25–ին որոշում է ստորագրել, որով կպարգևատրվեն իր գրասենյակի աշխատակիցները։ 

Փոխվարչապետի 698-Ա որոշման մեջ ասված է․ «Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի»։

Թե ինչ աշխատանք է կատարվել և ովքեր են պարգևատրվողները, պարզ չէ, քանի որ որոշմանը կից հավելվածը հրապարակված չէ։

Մեկնաբանություններ (1)

Լուսինե
Ես պահանջում եմ մեր ուղարկած փողերը ծախսել մեր զինվորների ու նրանց ընտանիքների վրա, ես պահանջում եմ անհապաղ զբաղվել մեր գերիների հարցերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter