
Կոտայքի մարզպետ է նշանակվել Մեսրոպ Մեսրոպյանը
Կառավարության նոյեմբերի 26-ի որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Վերջինս 2019 թվականի մայիսի 30- ից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր: Նոյեմբերի 16-ին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նոյեմբերի 24-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արձանագրությամբ, Մեսրոպ Մեսրոպյանի` հանձնաժողովի անդամի լիազորությունները համարել է դադարացված:
«Մեր երկրի համար այս դժվար օրերին, հետպատերազմյա շրջանում ստանձնում են Կոտայքի մարզպետի պաշտոնը և լավ եմ հասկանում պատասխանատվության ամբողջ չափը: Աշխատանքիս ընթացքում կանեմ հնարավոր ամեն ինչ՝ արդարացնելու բոլոր սպասումները: Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»,- Կառավարության անդամներին ներկայանալիս հայտնեց Մեսրոպ Մեսրոպյանը:
Նորանշանակ մարզպետը ծնունդով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից է: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ունի ճարտարագետի որակավորում: Ավարտել է նաև Ֆրանսիայի Միջուկային տեխնիկայի և գիտությունների ազգային ինստիտուտը:
Աշխատել է Հրազդանի ՋԷԿ-ում, ՀՊՃՀ էներգետիկական դեպարտամենտում, «Հայէներգո», «ՀայՌուսգազարդ» և «Ռեդինետ» ՓԲԸ-ներում:
Մեկնաբանել