HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մ. Առաքելյան. «Այս պահին արցախահայերին աջակցության 2 հաստատված ծրագիր կա»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ  նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության նոյեմբերի 26-ի նիստում  ներկայացրեց Արցախի բնակիչների համար նախատեսված աջակցության երկու միջոցառումները:

Առաջին միջոցառումը վերաբերում է Արցախում հաշվառված քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սոցիալական աջակցություն 68 000 դրամի չափով:

«Այս պահի դրությամբ մոտ 30 000 քաղաքացի ունի հաստատած դիմում: Այսօրվանից վճարումները կիրականացվեն «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի բաժանմունքների միջոցով: Մեր գնահատականներով՝ այս միջոցառման շահառու կարող է հանդիսանալ մինչև 94 000 քաղաքացի», - նշեց Մեսրոպ Առաքելյանը:

Երկրոդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն 300 000 դրամի չափով: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ միջոցառման շահառու են ոչ թե ընտանիքները, այլ անձինք: Այսինքն՝ նույն ընտանիքից մի քանի հոգի ընդունված 2 միջոցառումներով կարող է հանդիսանալ շահառու:

«Առաջիկայում կքննարկենք միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար: Այդտեղ էլ շահառու կլինեն ոչ թե ընտանիքներն, այլ՝ անձինք: Ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն Արցախում: Աջակցության այլ ծրագրեր ևս կիրականացվեն»,- ասաց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter