Փոփոխություն պետբյուջեում՝ ճանապարհների շինարարության համար
Կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում որոշեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում և 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտությամբ։
Նախագծով առաջարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար անհրաժեշտ 243.5 մլն դրամը վերաբաշխել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսված միջոցներից:
«Նշված աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Այս պահի դրությամբ միջպետական, նաև տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ ունենք կառուցած»,-հայտնեց Սուրեն Պապիկյանը:
Նախագծի ընդումամբ կապահովվի 2021 թվականի համար նախատեսված հիմնանորոգման ենթակա միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը, որը կապահովի 2021 թվականի համար պլանավորված աշխատանքների անընդհատությունը:
Մեկնաբանել