HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կոմիտասի պողոտայում 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացվի

Գործադիրը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է  Կոմիտասի պողոտայի  49/9 և 49/10 հասցեներում գտնվող համապատասխանաբար 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերը ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով տրամադրել «Հայկ-88» ՍՊԸ-ին:

«Կոմիտասի պողոտայում այգու բարեկարգման և վերակառուցման համար մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամն ուղղվելու է ամֆիթատրոնի կառուցման, շատրվան-ջրավազանների կառուցման, կաթիլային ոռոգման ապահովման, լուսավորության և այլ աշխատանքների իրականացմանը: Ներկայումս տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում, և այստեղ ներդրումների կարիք կա»,- հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ծրագրի իրականացումից հետո ընկերությունը Երևանի բնակիչների համար կկառուցի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և քննարկվող այգին:

Արդյունքում կստեղծվի շուրջ 250 ժամանակավոր աշխատատեղ շինարարության ոլորտում և 300 մշտական աշխատատեղ` հետագա սպասարկման ոլորտում:

Ըստ նախատեսված ծրագրի՝ այստեղ կյանքի կկոչվի նոր նախագիծ, որը ենթադրում է պուրակի և բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում: Նախագծի շրջանակում 10028.29 քմ մակերեսով հողամասում կկառուցվի պուրակ, նախատեսվում է նաև շուրջ 5 հազար տարատեսակ բույսերի, բուսատեսակների, ծառերի, թփերի տնկում: Կառուցվելու են նաև շատրվան, մանկական զարգացման և ՏՏ կենտրոն, ամֆիթատրոն, որը տրամադրվելու է համերգային, թատերական երիտասարդ խմբերին՝ այգու այցելուների համար ելույթներով հանդես գալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter