HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին

Հայաստանի ամենախոշոր ոսկու` Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Այս պահին այնտեղ սահմանի գծման աշխատանքներ են ընթանում:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղում ներկա են ՊՆ ներկայացուցիչները, իսկ ինքը կամ համայնքապետարանի որևէ ներկայացուցիչ չի մասնակցում սահմանազատման գործընթացին: Ավելին, իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Երևան հարցաքննության էր հրավիրվել, և մանրամասներին տեղյակ չէ: 

«Սահմանն են ֆիքսում, արդեն դիրքավորվում են` մերոնք մեր կողմից, իրենք` իրենց կողմից: Հանքավայրի էդ մասից սահմանն է գծվում, չգիտեմ ինչքանն է մեզ մնում, ինչքանը` իրենց»,- ասաց համայնքապետը:

Սոթքի հանքավայրը շահագործող«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ ընկերությունն այս պահին որևէ մեկնաբանություն չի տալիս կատարվող գործողությունների շուրջ: 

Սոթքի բնակիչ, հանքավայրում աշխատող մեր աղբյուրը հայտնեց, որ հանքավայրի մի մասը, ըստ նոր սահմանի, կմնա ադրբեջանական կողմին, սակայն, թե որքան է կազմում դա, դեռ հստակ չէ: 

Համայնքապետը նույնպես խուսափեց տարածքի մասին հստակ թիվ նշել: Ասաց, որ աշխատակիցների շրջափակման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, աշխատանքները խաղաղ պայմաններում են իրականացվում: 

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, շահագործում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը: Ընկերությունը ռուս սեփականատերերի ձեռքում Է: Խոշոր բաժնետերը մեծահարուստ Ռոման Տրոցենկոն է, ով այս տարվա հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։   

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter