HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարությունում են

«Տանկը  պայթած վիճակում վառվում է, ինձ այդ տեսանյութն են ուղարկել ու ասել, որ տղաս դրա  մեջ է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Արծվիկ Կարապետյանն, ով այսօր ժամեր շարունակ Կառավարության շենքի դիմաց կանգնած՝ սպասում էր, որ իրենց ընդունեն։

Որդու՝ Մոնթե Մեսրոպյանի անունը զոհվածների ցուցակում է հայտնվել հոկտեմբերի 9-ին։ Դա միակ պաշտոնական տեղեկությունն է, որ ունի որդուց։

«Ուրիշ ոչինչ չկա․ ոչ էրեխուս են տվել, ոչ էրեխուցս լուր կա»,- ասում է զինվորի մայրը։

Կառավարության դիմաց այսօր հարյուրավոր ծնողներ էին հավաքված, որոնք իրենց երեխաներից լուր չունեն։ Նրանցից ոմանց, որոնք հետ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, այժմ Կառավարությունում են։ Նրանց ասել են, որ կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հարազատների նյարդերը լարված են, շենքի դիմաց էլ իրավիճակը պարբերաբար լարվում էր։ Նրանցից ոմանք ասում են, թե Կառավարության անդամներից որևէ մեկի հետ հանդիպումը արդյունք չի տալիս, որ իրենց միայն լսում են, իսկ իրենց որդիներից լուր այդպես էլ լուր չեն տալիս։ Ոմանք դժգոհում էին Կառավարության շենքի դիմաց մեծ թվով ոստիկանների առկայությունից։

«Պիտի ջարդենք, նե՞րս մտնենք, էդքան ոստիկան ինչո՞ւ են շարել, որ մեկի մոտ է զենք դրած, ահաբեկիչնե՞ր ենք»,- դժգոհում էին ծնողները, հետո հանդարտվում։

Այս պահին ծնողները Կառավարության շենքում են։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter