HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական ակումբի աշխատակցին

ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100000 եվրոյով։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

«2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, այնպես էլ ակումբին։ ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:

ՈՒԵՖԱ Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը այսօր որոշում է կայացրել ցմահ արգելել վերոնշյալ աշխատակցին զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությամբ` սկսած կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից  ընդլայնել վերը նշված ցմահ արգելքը ամբողջ աշխարհում, իսկ ադրբեջանական ակումբին տուգանել 100,000 եվրոյով», - նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter