HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Որ պաշտոնյաները կկարողանան օգտվել օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից. նոր նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կանոնակարգել Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու պայմանները։

Այս նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշակել է որոշման նախագիծ և այսօր հանրային քննարկման ներկայացրել։

Ըստ մշակված կարգի՝ առանձին դեպքերում Վարչապետի համաձայնությամբ Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից կարող են օգտվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և վերը թվարկած պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Այդ պաշտոնատար անձանց և Ամենայն Հայոց Կաթողիկոսի  արարողակարգային ծառայությունները չվերթից առնվազն երեք աշխատանքային օր առաջ դիմում են վարչապետի աշխատակազմ՝ նշելով հատուկ սրահից օգտվելու անհրաժեշտության հիմնավորումը, մեկնող կամ ժամանող անձանց անձնագրային տվյալները և չվերթի կատարման ժամկետների վերաբերյալ տվյալները։

Վարչապետի աշխատակազմը քննարկում է դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում և դիմող կողմին տեղեկացնում է հատուկ սրահից օգտվելու թույլտվության կամ դիմումի մերժման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter