HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վրացիներին ու մակեդոնացիներին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի առաջընթացը չնչին է

Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկության «C» լիգայում հաջող հանդես գալուց հետո ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շատ փոքր առաջընթաց է գրանցել: Հիշեցնենք, որ վերջին 2 խաղում մեր ընտրանին 2-1 եւ 1-0 հաշիվներով հաղթեց Վրաստանին ու Հս. Մակեդոնիային՝ այդպիսով «C» լիգայի 2-րդ խմբում գրավելով առաջին հորիզոնականը: Դա մեր թիմին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկությունում հանդես գալ «B» լիգայում: Սա առանձնահատուկ է նրանով, որ երբեւէ Հայաստանի ընտրանին որեւէ միջազգային մրցաշարում նման հաջողության չէր հասել: 

Վերջին 2 հաղթանակներից հետո ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում մեր ազգային հավաքականը 101-րդ հորիզոնականից տեղափոխվել է 99-րդ տեղ, չնայած թվում էր, թե դրական շարժն ավելին է լինելու: Հետաքրքիր է, որ Վրաստանը 3 հորիզոնականով նահանջել է 89-րդ տեղ, իսկ Հս. Մակեդոնիան մնացել է 65-րդ հորիզոնականում: Իր 109-րդ դիրքը չի փոխել նաեւ մեր խմբի մյուս մասնակիցը՝ Էստոնիան:

Համաշխարհային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան, Իտալիան: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 24-րդն է, Ռուսաստանը 39-րդն է, Ուզբեկստանը 85-րդն է, Բելառուսը՝ 88-րդը, Վրաստանը, ինչպես ասվեց, 89-րդ դիրքում է, իսկ Ղրղըզստանը՝ 96-րդը: Մյուս երկրները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:

Հայաստանի հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է (29), Թուրքիան 32-րդն է, Ադրբեջանը՝ 109-րդը:

Տարեվերջյան՝ դեկտեմբեր ամսվա ցուցակը ՖԻՖԱ-ն հրապարակելու է դեկտեմբերի 10-ին: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter