HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժբախտ պատահար և 4 զոհ

Այսօր` վաղ առավոտյան` ժամը 5:30-ին, Վանաձոր - Ալավերդի ճանապարհի 13 կմ-ում Ալավերդի քաղաքի բնակիչ Արսեն Ժորայի Կիրկոսյանին պատկանող Գազ 3110 մակնիշի 65LU 653 համարանիշի ավտոմեքենան Ձորագետ ավանի առաջին փոքր թունելից դուրս գալուց հետո վարորդի համար դարձել է անկառավարելի և ընկել է Փամբակ գետը:

Վարորդ Արսեն Կիրակոսյանը փրկվել է: Սակայն ավտոմեքենայի 4 ուղևորները` Ալավերդի քաղաքի բնակիչներ Հարություն Շավարշի Երզնկյանը, Վահան Վլադիմիրի Երիցյանը, Մարատ Մարտունի Շախկուլյանը և Արմեն Մարտինի Ասրյանը ավտոմեքենայի` գետն ընկելուց հետո խեղդվել են:

 Նրանցից երկուսին` Մարատ Մարտունի Շախկուլյանին և Արմեն Մարտինի Ասրյանին, վթարից հետո ջրահեղձ վիճակում գետից հանել են Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները:

Ինչպես «Հետքին» հայտնեցին ՀՀ Լոռու մարզային ոստիկանության Ալավերդու բաժնից, Հարություն Շավարշի Երզնկյանի և Վահան Վլադիմիրի Երիցյանի մարմինները ժամը 16:30-ի դրությամբ դեռևս չէին հայտնաբերվել, և որոնողական աշխատանքները Դեբեդ գետում շարունակվում էին:

Հարություն Երզնկյանը, Վահան Երիցյանը, Մարատ Շախկուլյանը և Արմեն Ասրյանը աշխատում էին «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Ղարաբաղի «Բեյզ Մեթըլս» ընկերության Դրմբոնի հանքավայրում:

 Այսօր` վաղ առավոտյան, Արսեն Կիրակոսյանի ավտոմեքենայով, որը ծառայում է որպես երթուղային տաքսի, վթարից զոհվածները մեկնելիս են եղել Դրմբոն` իրենց հերթական հերթափոխին:

Ըստ ոստիկանության Ալավերդու բաժնից ստացված տեղեկատվության` Արսեն Կիրակոսյանը այս պահին Վանաձորի քննչական բաժնում է: Նրա վթարված ավտոմեքենան գետից հանելուց հետո տեղափոխվել է Վանաձորի ոստիկանություն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter