HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է խաղաղապահների գործունեությունն Արցախում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 27-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկել է Արցախում հումանիտար առաքելության և ռուս խաղաղապահների աշխատանքը։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զրույց է տեղի ունեցել ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքների մասին։ Այս համատեքստում նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին»,- հավելել է Պեսկովը։ Նրա խոսքերով՝ քննարկվել են նաև ներռուսաստանյան սոցիալ-տնտեսական բնույթի կարևորագույն հարցեր։

Խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև բնապահպանության և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

Լուսանկարը՝ kremlin.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter