HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բունդեսթագը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Գերմանիայի ակտիվ մասնակցության օգտին

Գերմանիան պետք է ակտիվորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և նպաստի այդ տարածաշրջանի բնակիչների միջև խաղաղ և իրավահավասար հարաբերությունների հաստատմանը։ Այդ մասին նշվում է իշխող «մեծ կոալիցիայի» հայտարարության մեջ, որն ստացել է Բունդեսթագի պատգամավորների մեծամասնության աջակցությունը։ Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան Կովկասում վարում է մի քաղաքականություն, որը չի նպաստում դիվանագիտական մակարդակով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ «Դրա փոխարեն Թուրքիան, Ռուսաստանի հետ առանձին պայմանավորվածությունների օգնությամբ, փորձում է տարածաշրջանում առաջ մղել առանձին կողմերի շահերը»,- նշված է փաստաթղթի մեջ։ 

Ինչպես Անկարային, այնպես էլ Մոսկվային Բունդեսթագի պատգամավորները կոչ են արել չօգտագործել երրորդ երկրներին՝ իրենց քաղաքական շահերին հասնելու համար։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter