HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորախմբի արագ ծավալման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ու պահպանման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների համար։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հատուկ շեշտադրել է գերիների վերադարձի, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման և զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի կարևորությունը։ Նշվել է, որ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմի մեջ է մտնում նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Վաղարշակ Հարությունյանի խնդրանքով գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը և իրավիճակը խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter