HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման ու հոգեբանական աջակցության խնդիրներին, ընտանիքների անդամներին վերջին զարգացումների մասին օպերատիվ կերպով համապարփակ տեղեկատվության տրամադրման հարցերին:

Քննարկվել է նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը:

Փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ առկա խնդիրները հնարավորինս կարճ ժամկետներում լուծելու ուղղությամբ:

Հանրությանը պարբերաբար կներկայացվի նաև տեղեկատվություն գերեվարված անձանց վերադարձի ու անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter