HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ականազերծման աշխատանքներ՝ Ստեփանակերտի և Ասկերանի տարածքում

Այսօր, ժամը 11։45-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում իրականացվելու են ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։ Սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են բնակավայրերին հարող տարածքներից։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։

Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում է ԱԻ պետական ծառայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter