HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական դատարանը բավարարել է հայ գերիների վերաբերյալ դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց

Արտակ Զեյնալյանը հայտնում է, որ 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Վահե Առաքելյանը,
Հայկ Արևշատյանը,
Մելքոն Հովհաննիսյանը,
Արտակ Ստեփանյանը,
Նաիրի Ղուկասյանը,

և

Էրիկ Խաչատրյանը,
Ռոբերտ Վարդանյանը,
Նարեկ Սիրունյանը,
Կարեն Մանուկյանը,
Արայիկ Գալստյանը։

Ձերբակալված քաղաքացիական անձինք են

Ջոնիկ Թևոսյանը,
Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ:


Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան

Մեկնաբանություններ (10)

Գոհար
Խնդրանք պահանջ Մեր երեխաների մեծ մասը դրանց ձեռքերում են ստիպեք, պահանջեք թող հրապարակեն բոլորի անունները և առողջության համար պատասխանատվություն կրեն քանի որ ոչ մի վստահություն չունենք ,որ ստորաբար չեն վարվի մեր հզորների,մեր թագավորների հետ տարբեր թմրամիջոցներ ներարկելով։ Ախ աստված ջան թող որ խնդրանքս չանտեսվի ??????
Ալվինա
Շատ ավելին են մեր գերիները, ո՞ւր են մնացածը
Անի
Ուզու՞մ եք ասեք ընդամենը 12 գերի ունենք։
Анюта
Почему так мало имён? На самом деле пленников намного больше.
Ամալյա Սարգսյան
Գեվորգ Սուջյանի եվ Դավիթ Դավթյանի անունները ինչ՞ու չկան։
Ալիս
Ինչու չկան Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի անունները որ գերեվարվել են 11.11.2020 երբ պատերազմը դադարեցվել էր: Այսօր բոլորիս մտքերը մեր բոլոր գերիների վերադարձն է Օգնեք...Օգնեք...Օգնեք
Անդրանիկ
Իսկ Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը,իրենց անունները ինչ՞ու չկան։
Վերոնիկա Բադալյան
Շնորհակալություն ,որ այս հանատարած խավարի մեջ լույս եք վառել մեզ համար ։ Սա մեր տղերքին կյանք վերադարձնելու անգնահատելի գործ է ,որ Դուք անում եք .... Հույսով և անսասան հավատով սպասենք մեր տղաների տունդարձին
Անահիտ
Հույսով ենք, որ գերիներին կվերադարձնեն առողջ։
Նարինե
Գևորգ Սուջյանը իր գործընկերոջ հետ (քաղաքացիական անձինք) ևս գերևարվել են 11.11.2020 ինչո՞ւ չկան ցուցակում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter