HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ցխելի պուրի, Սինգապուրի

Երեկ Սերժ Սարգսյանը Սինգապուրի գործարարների հետ քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում հայ գործարարները կմեկնեն Սինգապուր՝ բանակցություններն ավելի կոնկրետ ծրագրերի վերածելու նպատակով:

«ՉԻ» - Այստեղ արժե ընթերցողներին հիշեցնել, որ Սինգապուր քաղաք-պետությունն աշխարհին հայտնի է առավելապես մի ցուցանիշով. այնտեղ կոռուպցիա չկա: Կոռուպցիան այնտեղ ընդհանրապես արմատախիլ է արված: Եվ այս համատեքստում կասկածներ են առաջանում. իսկ գուցե Սերժ Սարգսյանի հետ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները գաղտնի տեսագրվե՞լ են, որպեսզի հետո ցույց տան դպրոցականներին որպես «դիդակտիկ նյութ»՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այստեղ արդեն զավեշտն անցնում է բոլոր սահմանները: Իբր, սինգապուրցիները պիտի ներդրումներ կատարեն Հայաստանում, և այդ առիթով որոշվել է, որ հայ գործարարները (այսինքն՝ պոտենցիալ ներդրողները) պիտի այցելեն Սինգապուր:

Հետաքրքիր է՝ ո՞վ ներդրումներ կանի մի երկրում, որի «փողատերերն» իրենք թռնում են այդ երկրից և ճանաչողական այցեր կատարում այլ երկրներ, այն էլ՝ պետական մակարդակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter