HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». լավ առաջարկություն էր, բայց մի փոքր ուշացած

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծամասնական ընտրակարգում միասնական թեկնածուներ ունենալու համար ընդդիմությանն առաջարկ էր արել: ՀԱԿ-ը մերժել էր, իսկ ՀՅԴ-ից ասել էին, որ դա ժամանակավրեպ է, և այդ հարցը թող մնա գրանցումներից հետո:

Սակայն երեկ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում ճիշտ հակառակ տեսակետը հայտնեց. «Դա ինքնին քաղաքական լավ առաջարկություն էր, բայց մի քիչ ուշացած: Կարծում եմ՝ եթե այդ առաջարկություններն ունենային մինչև առաջադրումները, ճիշտ կլիներ»:

Երբ Aravot.am-ը հիշեցրեց, որ Դաշնակցությունն ինքն էր հորդորել սպասել մինչև գրանցումները, Լիլիթ Գալստյանն ասաց, որ դա իր անձնական կարծիքն է. «Դա լավ գաղափար է, բայց պետք է ընդհակառակը՝ մի քիչ շուտ լիներ, որովհետև լուրջ մարդիկ առաջադրվում են, մեկ էլ ասում են՝ նրան այստեղից հանիր և այլն: Ողջունելի առաջարկություն էր, տրամաբանական և շահեկան ընդդիմադիր դաշտի համար: Թերևս, կարելի էր մի քիչ ավելի շուտ անել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter