HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». լոռեցի ընտրողները խիստ զայրացած են Վիկտոր Դալլաքյանի վրա

Երկու անգամ անընդմեջ թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանը, որը կրկին պատգամավոր դառնալու համար այս անգամ որոշեց դա անել իշխանության հովանու ներքո և մտավ Հանրապետական կուսակցություն, այս տարի ևս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզում:

Նա այնքան վստահ է իր հաղթանակի հարցում, որ, ասում են, անգամ հայտարարել է՝ չեմ գալու Լոռի, մենակ «կոստյումս եմ ուղարկելու»: Նա կարծում է, որ ակնհայտ ուժեղ մրցակից չունի, թեև, իրենց բացի, 5 հոգի առաջադրվել է, և իշխանական լծակներն իր համար են աշխատելու:

Սակայն Լոռվա մարզի «Հրապարակի» աղբյուրներն ասում են, որ նրա շանսերն այս անգամ շատ փոքր են: Բանն այն է, որ լոռեցի ընտրողները խիստ զայրացած են նրա վրա և չեն ներելու Դալլաքյանի դավաճանությունը, որ նախորդ ընտրություններում հանդես է եկել որպես ընդդիմադիր, իսկ հիմա ճամբարափոխ է եղել:

Ասում են, որ նրան չեն ուզում պաշտպանել նաև ՀՀԿ-ականները և անգամ պաշտոնյաները, որոնք թեև ձև են անում, թե կատարելու են ՀՀԿ որոշումը, սակայն իրականում «վիզ չեն դնելու» Դալլաքյանի համար:

Նրան չի օգնելու նաև իր երբեմնի մրցակիցը՝ Վահրամ Բաղդասարյանը, որը ՀՀԿ ցուցակի 30-րդ համարն է և որոշակի հեղինակություն ունի Վանաձորում:

Մեկնաբանություններ (2)

Լեվիկ
«Հրապարակ». լոռեցի ընտրողները խիստ զայրացած են Վիկտոր Դալլաքյանի վրա...ՎՐԱ?? Այսինքն ի՞նչ, զայրացած, կանգնած են մարդու մարմնի վրա՞:
sargis
Որտեղից են ծնվում քեզ նման ....., որ խաբելով խաբում են ժողովրդին: Ոնց լենինականացիները 2008-ի ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանին կարմիր խնձոր ուղարկեցին, նունն էլ պետք է քեզ անել......: Փոստորեն դու էլ մորթապաշտ դուրս եկար: Ոնց կրողացան երկու հոգով սաղիդ դիմակները պատռել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter