HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». թվախաղեր

Օրերս պարզվեց, որ պաշտոնապես Հայաստանում ընտրողների թիվը կտրուկ աճել է մոտ 165 հազարով: Իսկ երկու ամիս առաջ նույնքան պաշտոնապես արձանագրվեց, որ ՀՀ բնակչության թիվն անցած 10 տարում նվազել է մոտ 200 հազարով:

Բնակչության թիվն ընդհանրապես և ընտրողների թիվը մասնավորապես գործող իշխանության համար ընտրակեղծիքների ամենամեծ ռեսուրսն է: Դա է պատճառը, որ բնակչության թվի հետ կապված պաշտոնական վիճակագրության մեջ լիակատար «բարդակ» է տիրում:

Օրինակ՝ ըստ կրթության և գիտության նախարարության հրապարակած տվյալների՝ 2010 թվականին ՀՀ բոլոր դպրոցներում սովորող աշակերտների թիվը կազմում է մոտ 400 հազար: Մինչդեռ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում դպրոցական տարիքի բնակչության թիվը ավելի քան 560 հազար է: Այսինքն՝ շեղումը կազմում է ավելի քան 40 տոկոս:

Վիճակագրական այսպիսի, մեղմ ասած, շեղումները ստիպում են «հավատալ», որ գործող իշխանությունը իրոք ուզում է անցկացնել ՀՀ պատմության մեջ «ամենաարդար» ու «ամենաթափանցիկ» ընտրությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter