
«Իմ քայլը» Կենտրոնական բանկի խորհրդի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությանը: Վերջինս ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2006 թվականից աշխատում է Կենտրոնական բանկում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն իր ելույթում նշեց, որ ֆինանսական համակարգի կարգավորման հարցում որպես առաջնահերթ դիտարկում է ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը:
«Այստեղ հստակ անելիք եմ տեսնում․ այսօր Հայատանի ֆինանսական համակարգի զգալի հատվածը բանկային համակարգն է` մոտ 84%, ֆինանսական համակարգի կարգավորման գործիքների կիրառմամբ: ԿԲ խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի ֆինանսական համակարգի այլ հատվածների` հատկապես կապիտալի շուկայի, ապահովագրության շուկայի ընդլայնման նպատակով: Համակագային մոտեցումներ են պետք, նաև օրենսդրական փոփոխություններ»,-ասաց Դավիթ Նահապետյանը:
Վերջինս կարևորեց նաև սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման հիմնախնդիրը` ընդգծելով, որ անելիքները շատ են:
«Ընտրվելու դեպքում իմ անմիջական մասնակցությունն եմ ունենալու իր անձնական ֆինանսները գրագետ և արդյունավետ կառավարարող անհատի ձևավորմանը միտված քաղաքականության մշակմանը»,-ասաց Նահապետյանը:
Հարցը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել