HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս 2 մեդալ, որից մեկը` ոսկե

Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնության վերջին օրը  մրցասպարեզը տրամադրվել էր մարտական սամբոյի ներկայացուցիչներին:

Ոսկե մեդալ ունենալու հույսերը, ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, կապված էին այս մարզաձևում հանդես եկող Վաչիկ  Վարդանյանի /68կգ/, Անդրանիկ Նաղդալյանի /74/, Մուշեղ Օսիպյանի /82 կգ/ հետ:

Վերջինիս ելույթն անհաջող էր, իսկ Անդրանիկը, որ նախօրեին ուժերը չափել էր նաև մարզական սամբոյում, այս անգամ ավելի հաջող գոտեմարտեր անցկացրեց ու արժանացավ բրոնզե մեդալի:

Իսկ 2010թ. աշխարհի չեմպիոն, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Վաչիկ Վարդանյանը պարզապես գերազանց դրսևորեց իրեն ու հաղթելով բոլոր գոտեմարտերը, կանգնեց պատվո պատվանդանի վերին հարթակում ու հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

Հիշեցնենք, որ մեր սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսյանը /48կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52 կգ / և Աշոտ Դանիելյանը /74 կգ / բրոնզե պարգևների էին արժանացել մարզական սամբոյի մրցումներում:

Մեր հավաքականը Հայաստան կվերադառնա 4 բրոնզե և 1 ոսկե մեդալով:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter