HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». նախարարի հրամանը՝ «Նրանց վռնդեք գյուղերից»

Միջնորդների մի շղթա կա, որը հարստանում է գյուղացիների հաշվին, հայտարարում է գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Խոսքն այս դեպքում այն կաթ մթերողների մասին է, ովքեր գյուղերում կամայականորեն 110-120 դրամ են գյուղացուն վճարում 1 լիտր կաթի դիմաց, գործարաններին՝ վերահանձնում 150-160 դրամով: Այդպիսով լուրջ գումարներ են աշխատում, կաթի գինն էլ գյուղերում գցում:

Սերգո Կարապետյանը մարտի 28-ին Աշտարակում մի քանի տասնյակ գյուղապետների հետ հանդիպման ժամանակ վրդովված ասաց, թե իրեն նույնիսկ տեղեկություններ են հասել, որ որոշ գյուղապետներ էլ անմասն չեն թե այդ գործընթացից, թե մեջտեղ եկող գումարներից. «Աստված տա, որ էդպես չլինի»:

«Ես արդեն այդ հարցը բարձրացրել եմ: Նույնիսկ դրանց պետք է բերենք հարկային դաշտ, քանի որ մեծ շահույթներ են ստանում, իսկ դրանից պետությանը հարկ էլ չեն տալիս»,- ասաց Սերգո Կարապետյանը:

«Վռնդեք նրանց գյուղերից: Մենք կկազմակերպենք, ուրիշ մթերողներ կբերենք: Մենք որոշ ծրագրերով անասնագլխաքանակի ավելացմանը հասանք, հիմա գյուղացուն կանգնեցնում ենք կոտրած տաշտակի առաջ, որ նորի՞ց կրճատվի: Նախորդ տարիներին որոշ տեղերում մարդիկ պայքարել են այդ միջնորդների դեմ, հարցը լուծվել է, գինը բարձրացել է»,- ասաց նա:

«Հայացք»-ն արդեն տեղեկացրել է, որ Սերգո Կարապետյանը փորձում է հորդորել կաթ մթերողներին՝ գյուղացիներին 1 լիտր կաթի դիմաց վճարվող գինը 200 դրամից չիջեցնել: Հորդորը ե՞րբ տեղ կհասնի կամ կհասնի՞ արդյոք՝ հարց է, սակայն Արագածոտնի մարզի գյուղապետները, հատկապես եզդի համայնքի ներկայացուցիչները դեռ դժգոհում են, որ իրենցից մթերվող կաթի գինը գնալով իջնում է:

Լիանա Եղիազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter