
Նախատեսվում է չորս ֆուտբոլիստի տարկետումը դադարեցնել. նրանք պետք է զինվորական ծառայության անցնեն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է մի շարք ֆուտբոլիստներին տրված տարկետումը դադարեցնել։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նման որոշման նախագիծ է հանրային քննարկման ներկայացվել։
Ըստ քննարկման ներկայացված որոշման նախագծի՝ ֆուտբոլիստներ Տիգրան Դանիելյանին, Լևոն Դարբինյանին, Արման Պողիկյանին և Ռուբեն Եսայանին տրված պարտադիր զինվորական ծառայությունից տրված տարկետումները կդադարեցվեն, որպեսզի նրանք պարտադիր զինվորական ծառայություն անցնեն պաշտպանության նախարարության սպորտային վաշտում։
Այս ֆուբոլիստներին տարկետում տրվել էր այս տարվա հուլիսի 23-ին։ Նրանք ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամներ են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել