HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Արցախ

Դեկտեմբերի 1-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Պաշտպանության նախարարն Արցախի ճանապարհին կանգ է առել ՌԴ խաղաղապահ ուղեկալների մոտ և զրուցել խաղաղապահ առաքելություն իրականացող զինծառայողների հետ: 

Ստեփանակերտում կայացել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: ԱՀ նախագահը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ մեծածավալ աշխատանք է սպասվում բանակի ենթակառուցվածքների վերականգնման և վերազինման ուղղությամբ: Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ աշխատանքներ են իրականացվում գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման, անհայտ կորածների որոնման ուղղությամբ:

Ողջունելով Արցախի նախագահին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական բանակի ենթակառուցվածքների վերականգնումն ակտիվ փուլում է, և նոր ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում առաջ են քաշվելու նոր լուծումներ` Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր», - նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter