Մասիսում այրվել է 3 ինքնաշեն տնակ
Մարտի 28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին թաղամասում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում են 3 ինքնաշեն, ոչ բնակելի տնակ և հարակից խոտածածկ տարածքը:
Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այրվել է երկու փայտյա տնակ՝ ամբողջությամբ (6 քմ և 18 քմ մակերեսներով), մեկ երկաթյա տնակ՝ մասնակի (27 քմ) և 800 քմ խոտածածկ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել