HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. 2 զոհ

Մարտի 29-ին՝ ժամը 01.02-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճա­նապարհին՝ Հովտաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը։ Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 ՕԼ 748 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրանցքը:

Մինչ փրկարարների ժամանումը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1988 թ. ծնված Արմեն Մել­քոնյանը և 1985 թ. ծնված Յուրիկ Ավագյանը, որոնք տեղափոխվել են Մասիսի հի­վան­դանոց և համապատասխան բուժօգնություն ստանալով՝ դուրս գրվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 1987 թ. ծնված Սարգիս Մելքոնյանի դին:

Ավտոկռունկի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը ջրասուզակներով, որոնք ժամը 05.50-ի սահմաններում ջրանցքում՝ եղեգների մեջ, հայտնաբերել են ուղևոր, 1988 թ. ծնված Գևորգ Ավագյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter