
Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության՝ պետք է գործադրենք բոլոր ջանքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է նաև 2016-2019 թվականներին:
Մեկնաբանել