HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սակրավորները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և վնասազերծման աշխատանքները

Ռազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները: Այս մասին ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում:

Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով սակրավորներն իրենց աշխատանքը կատարում են նախ բնակելի տների, թաղամասերի և հանրային նշանակության ենթակառուցվածքների հարակից տարածքներում:

Մինչ այսօր քաղաքացիական բնակչության շրջանում, չպայթած ռումբերից կամ այլ զինատեսակներից դժբախտ դեպքեր չեն արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter