Ռազմական դրության շրջանակում կիրառված մի շարք սահմանափակումներ հանվել են
Հայաստանի Հանրապետությունում 2020թ. սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ վերացվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Կառավարության համապատասխան որոշումն արդեն իսկ ընդունվել է և հրապարկվել պաշտոնական e-gov.am կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել