HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը կարող է հավաքական անվտանգության սպառնալիքների հայտնաբերման կենտրոն ստեղծել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է իրադրության մշտադիտարկման և հավաքական անվտանգության սպառնալիքների հայտնաբերման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը։ Այդ մասին գրում է «РИА-Новости»-ն՝ հղում անելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 2-ին առցանց ֆորմատով, որը նախագահել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հռչակագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայք էջում։ «Հավաքական անվտանգության սպառնալիքների ժամանակին հայտնաբերման և իրադրության մշտադիտարկման նպատակներով՝ անդամ պետությունները դիտարկում են ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը»,- նշվում է հռչակագրի տեքստում։

Կողմերը նաև աջակցում են ծայրահեղական գործունեությանը հակազդելու միասնական աշխատանքների շարունակմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի աշխատանքային խմբի շրջանակներում:

Բացի այդ, ՀԱՊԿ անդամ պետությունները դրական են գնահատել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդին առընթեր Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի գործունեությունը, ընդգծել են նրա համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ:

Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Воскресенский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter