HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ երկրներն ընդգծել են արտասահմանյան ահաբեկիչ-գրոհայինների վտանգը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներն ընդգծել են արտասահմանյան ահաբեկիչ-գրոհայինների վտանգը, որոնք վերադառնում են Մերձավոր Արևելքից։ Կազմակերպության անդամ պետությունները պայմանավորվել են իրականացնել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։ Այդ մասին գրում է «РИА-Новости»-ն՝ հղում անելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 2-ին առցանց ֆորմատով, որը նախագահել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հռչակագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայք էջում։ «Անդամ պետությունները Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ընդգծում են օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների սպառնալիքը, որոնք վերադառնում են ելքի երկրներ: Անդամ պետությունները աշխատանքներ կիրականացնեն տվյալ կատեգորիայի անձանց և նրանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ, կշարունակեն համագործակցությունը իրավասու գերատեսչությունների գծով»,- նշվում է հռչակագրի մեջ։

ՀԱՊԿ անդամ պետությունները նաև պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու միացյալ քայլերը միջազգային ահաբեկչության հակազդման գործընթացում։ Կողմերը ընդգծել են նաև 2019 թվականին առաջին անգամ ՀԱՊԿ տարածքում իրականացված «Վարձկան» անվանումը կրող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների բարձր արդյունավետությունը:

Միաժամանակ անդամ պետությունները մեծացնելու են ջանքերն ուղղված միջազգային ահաբեկչության սպառնալիքների արտացոլմանը, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ֆինանսավորման, պատրաստման և զինման հետ կապված՝ զինված հակամարտություններում որպես վարձկաններ օգտագործելու երևույթի հետ զուգահեռ։

Լուսանկարը՝ ՀԱՊԿ պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter