HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Միանվագ աջակցություն կստանան պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք

Գործադիրը դեկտեմբերի 3-ի նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը։

Աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության տեսքով։ Այն կարող են ստանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի քաղաքացիները:

Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2 մլն դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1 մլն դրամ, իսկ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝  5 մլն դրամ:

Միջոցառումից օգտվելու համար քաղաքացիները դիմումը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Աջակցությունը կտրամադրվի համապատասխան գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ զինծառայողների դեպքում հարցը կարգավորվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով:

Միջոցառմամբ սահմանված սոցիալական աջակցությունից չեն կարող օգտվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիման վրա միանվագ գումարային աջակցություն կամ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter